Infoteka24-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին:
Պատերազմի ավարտից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանց Բայրամովը կոչել է «դիվերսանտներ, որ ներխուժել են Ադրբեջանի տարածք»:
Բաքուն, շարունակելով պնդել, որ վերադարձրել է գերիներին, միևնույն ժամանակ խոստովանում է, որ շարունակում է նրանց պահել:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բանակցությունների արդյունքներն ամփոփելով, հայտարարել է, որ իրենք կարծում են` ապագայում խնդրի կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի պայմանները:
«Բոլոր կարևոր հարցերի լուծման գլխավոր պայմանը ռազմական հակամարտության լիարժեք դադարեցումն է: Մեր զինծառայողները սերտորեն համագործակցում են ադրբեջանցի գործընկերների հետ: Տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների վերականգնումը կխթանի Հարավային Կովկասի զարգացումը»,- հայտարարել է Լավրովը:
Բայրամովը շեշտել է որ Բաքուն վտանգավոր է համարում Երևանից հնչող «ռևանշիստական» հայտարարությունները: