ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը սահմանադրական է ճանաչվել

Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկվում էր Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա:

Փաստվել է, որ Դատական օրենսգիրքը տարիքային շեմ է սահմանում ԲԴԽ դատավոր անդամների դեպքում, մինչդեռ ԲԴԽ գիտնական անդամների համար նման սահմանափակում չկա:

Ամենաթարմ