Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Իրաքը դադարեցրել է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ։
«Կառավարության որոշման համապատասխան, Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է Իրաքի ավիաուղիների կամ այլ ազգային փոխադրողների հետ Մինսկ կատարվող բոլոր չվերթների դադարեցման մասին մինչև նոր ծանուցում»,- ասված է Արաբական Հանրապետության ավիացիայի ղեկավարության հաղորդագրության մեջ։
Օդային հաղորդակցության դադարեցման պատճառով թռիչքներ կարող են թույլատրվել միայն քաղաքացիների վերադարձի համար:
Միաժամանակ մամուլի ծառայությունը նշել է, որ այս երկրից Իրաք չվերթները շարունակվելու են։