fbpx
Հասարակություն

Աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում

Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում։

«Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև տվյալ տարվա օգոստոսի 12-ը պետք է դիմեն նախարարություն՝ սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր կնքելու համար։

Շահառուներ կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։

Մատակարարները ծրագրի շրջանակում սերմերի վաճառքը պետք է իրականացնեն օգոստոսի 17-ից մինչև նոյեմբերի 1-ը:

Ծրագրի մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ