Անուղղակի և ուղղակի միջամտություն է արվում Բելառուսի ներքին գործերին․ Պեսկով

Հրապարակող՝

Ուսանողական խաղեր․ Էմմա Պողոսովան լքել է պայքարը

Ամենադիտվածներ

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկխոսություն պետք է տեղի ունենա Բելառուսի ներսում:

Պեսկովը նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը վերջին օրերի ընթացքում 4 անգամ հեռախոսազրույց են ունեցել:  Մինչ այս Մոսկվան հայտնել էր 3, իսկ Մինսկը՝ 4 հեռախոսազրույցի մասին:

Պեսկովն ասել է, որ հեռախոսազրույցներից մեկի մասին Կրեմլը հաղորդագրություն չի տարածել, քանի որ որևէ նորություն չի եղել:

Մամուլի քարտուղարը ընդգծել է, որ  Ռուսաստանը համարում է, որ Արևմուտքի կողմից Բելառուսի գործերին օտարերկրյա միջամտություն է տեղի ունեցել:

«Ես չեմ հստակեցնի այդ ուժերը, այդ երկրները: Մենք արձանագրում ենք, որ տեղի է ունենում անուղղակի և նույնիսկ ուղղակի միջամտություն: Դա մեզ անհանգստացնում է»,-  շեշտել է Պեսկովը:

Ամենաթարմ