fbpx
Հասարակություն

Լիդիանին կոչ եմ անում չգնալ իրավիճակը բարդացնող քայլերի․ Սաֆարյան

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քիչ առաջ Հայաստանի քաղհասարակության ընկերներն ահազանգեցին, որ Ամուլսարի մատույցներում Լիդիան ընկերության վարձած պահնորդական ծառայության աշխատակիցները հերթական լարվածությունն են գեներացրել հանքի շահագործման իրավունքը վիճարկող ու դրան դեմ արտահայտվող տեղի բնակիչների ու քաղաքացիների հետ, ըստ հաղորդվող տեղեկությունների’ փորձելով տեխնիկա մտցնել տարածք։

Չեմ կարծում, թե Լիդիան ընկերությունը չի գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ տեղի բնակչության ու ՀՀ քաղաքացիների հետ դիմակայության խթանման ու աճի պայմաններում կարող է ու հնարավոր է շահագործել հանքավայրը։ Արդ, հարց է ծագում, թե այդպիսի պարզ ու տրիվիալ ճշմարտության դեպքում ինչ նպատակ է հետապնդում ընկերության ներկայացուցիչների’ արդեն որերորդ անգամ լարվածության աճ հարուցող այս քայլերը… Լիդիան ընկերությանը կոչ եմ անում չգնալ իրավիճակը բարդացնող քայլերի’ բացառելու համար իր այս քայլերի տակ որևէ այլ’ հեռուն գնացող ու չբարձրաձայնվող նպատակ տեսնելու հնարավոր մեկնաբանությունները, որոնք արդեն շատ անկյուններից լսելի են… Իսկ դրանք Լիդիանի օգտին չեն ու նրա մասին չեն, թե այժմ Լիդիանի բոլոր քայլերն ուղղված են իր ստացած իրավունքի իրացմանը կամ հանրությանը դրա արդարացիության, օրինավորության ապացուցմանը, այլ…

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող որևէ հանքավայրի շահագործում չի կարող տեղի ունենալ հանրության կամքին հակառակ, այլ ճիշտ հակառակը’ ՄԻԱՅՆ Ու ԲԱՑԱՌԱՊԵՍ բոլոր հնարավոր եղանակներով հանրության շրջանում առկա բոլոր հարցերի սպառիչ ու համոզիչ պատասխանները տալու և մտահոգությունները փարատելու ճանապարհով։ Իսկ դա պետք է անի ընկերությունը, ուրիշ ոչ մեկ։ Նրա փոխարեն դա ոչ մեկ չի անելու։ Իսկ դա անելու փոխարեն զոռբայության ճանապարհն այլ տեղ է տանելու…»։

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1396163740589121?__cft__[0]=AZXad7FYkDaCZ1RES3FjN34gvAreW6Kbd0AwSLJHpEys7bKsjhT3OCjYlcXr2fZ7Dc6tB4njEe5E7Zf1fybaDgawRog2C8bepTRbg7RhzUSMIJ0j1_DZL-NcIT207SauM-Q&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ