fbpx
Աշխարհ

Բելառուսի Սահմանադրությունը կարող է փոխվել

Բելառուսում կարող է նոր Սահմանադրություն հայտնվել: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։

Աղբյուրը փոխանցում է Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ու բարեփոխումների կարիք ունի: Նա հայտարարել է, որ կյանքն անընդհատ առաջ է գնում, իսկ Սահմանադրությունն աստիճանաբար սկսում է հետ մնալ կյանքի ընթացքից:

«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ մենք մտածում ենք զարգացումների նոր փուլի մասին»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա Բելառուսի Սահմանադրական դատարանի մասնագետներին հանձնարարել է Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ նոր նախագիծ ներկայացնել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ