Բելգիայի 12000 սովորողներ մասնակցել են դասադուլին և «Հանուն կլիմայի երթին»

Հրապարակող՝

Բելգիայի 12000 սովորողներ մասնակցել են դասադուլին և «Հանուն կլիմայի երթին»

Ամենադիտվածներ

Բելգիայի տարբեր քաղաքներում միջնակարգ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 12 հազար սովորողներ են փետրվարի 28-ին մասնակցել դպրոցական դասադուլին և ութերորդ «Հանուն կլիմայի երթին»: Այս մասին հայտնել է Belga գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:

«Աշխարհը վերստին կանաչ դարձրե՛ք» կարգախոսի ներքո երիտասարդության ցույցեր են տեղի ունեցել Բրյուսելում, Մեխելենում, Դինանում, Ուիում և Անտվերպենում:

Դպրոցականների առավել արմատական պահանջների թվում են բոլոր ատոմակայանների փակումը, ածխածնային վառելիքով աշխատող ավտոմոբիլների արգելումը, էներգետիկայի շտապ փոխադրումն այլընտրանքային աղբյուրների, տարեկան 15 տոկոսով արտանետումների կրճատումը:

Հանրահավաքի մասնակիցները տանում էին «Մենք «Բ» մոլորակ չունենք», «Մենք չենք ցանկանում ապրել ծովի հատակին» կարգախոսներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաթարմ