Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է Իսպանիայի առաջնության երկու խաղով՝ Լա Լիգայի 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:2) խաղադաշտից հեռացվելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսի 99-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Բրահիմ Դիասի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Գիլ Մանզանոն չհաշվեց այն՝ սուլելով «Վալենսիայի» տուգանային հրապարակում մատուցումից մի քանի վայրկյան առաջ։ Այնուհետեւ մրցավարը խաղադաշտից հեռացրեց վրդովված Բելինգհեմին: