fbpx
Սպորտ

Բելինգհեմն ինձ հիշեցնում է Զիդանին. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (4:0) խոսել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի առողջական վիճակի մասին. անգլիացին խաղադաշտը լքել է 57-րդ րոպեին։

«Նա կոճի խնդիր ունի․ Ջուդի վիճակը կգնահատվի փետրվարի 11-ին: Հուսով եմ, որ նա կարող է մեզ հետ լինել երեքշաբթի օրը, բայց նույնիսկ առանց նրա մյուս խաղացողները մեծ ներդրում ունեցան խաղում։

Բելինգհեմին համեմատե՞լ Զիդանի հետ. Նրա մոտ իսկապես կան բաներ, որոնք ինձ հիշեցնում են Զինեդինին։ Նրանք երկուսն էլ բարձրակարգ խաղացողներ են։ Զիդանը տեխնիկապես գերազանց էր, Բելինգհեմը՝ անհավանական է տուգանայինում: Առաջին գոլի դրվագում նրա շարժումները քչերը կկարողանան կրկնել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

20-ամյա Բելինգհեմը «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ