fbpx
Աշխարհ

Bentley ընկերությունը ավարտել է Corniche սեդանի եզակի մոդելի վերաստեղծման աշխատանքները

Bentley ընկերության Mulliner բաժանմունքն ավարտել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կորած Corniche սեդանի եզակի մոդելի վերաստեղծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Мотор-ը:

Այս անվանումով նախատիպը պատրաստվել է 1939 թվականին Bentley Mark V շարժիչով, ստացել է փարիզյան Carrosserie Vanvooren ատելյեի թափքը եւ պետք է դառնար ապագա MkV-ի սպորտային տարբերակը:

Corniche-ը կառուցելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ հույն ավտոարշավորդ Անդրե Էմբիրիկոսը մասնավոր կարգով Bentley-ին սպորտքար էր պատվիրել 4 ½ Litre շասիով, բայց դյուրալյումինից նոր շրջահոսվող թափքով: Այս հատային նմուշով ոգեշնչված ղեկավարությունը որոշել է, որ լույս աշխարհ գալուն պատրաստվող նոր MkV սեդանը պետք է անպայման նման լինի սպորտային տարբերակի, եւ 1939 թվականի մայիսին այդ ավտոմեքենայի նախատիպը պատրաստ էր:

 

Corniche-ը կառուցել են ավելի բարակ պողպատից թեթեւացված շասիով, հագեցրել են MkV-ի հզորացված շարժիչով եւ փոխանցման նոր տուփով: Սպորտքարի թափքը նախագծել եւ պատրաստել էր ֆրանսիական Carrosserie Vanvooren թափքերի ատելյեն:

Ավտոմեքենան կառուցելուց անմիջապես հետո այն փորձարկել են Բրուքլենդսի օվալաձեւ մայրուղում, որտեղ այն կարողացել է զարգացնել մինչեւ 161 կմ/ժամ արագություն. սովորական սեդանը նման արագություն չէր կարող զարգացնել: Այնուհետեւ 1939 թվականի հուլիսին Corniche-ն ուղեւորվել է Ֆրանսիա ճանապարհային թեստեր հանձնելու, բախվել ավտոբուսի եւ վերանորոգվել Vanvooren-ում:

Սակայն Bentley-ի կենտրոնակայան տանելիս թեստային վարորդը կառավարումը կորցրել էր, բախվել ծառին եւ ավտոմեքենան կողաշրջել: Կրկին ստիպված էին թափքը նորոգել եւ ուղարկել ատելյե վերականգնման, սակայն այն պատրաստ էր, երբ ոչնչացվել է Դյեպե քաղաքի նավահանգստի նավանորոգարանների ռմբակոծության հետեւանքով: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ