Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը «Ատլետիկոյի» հետ խաղին կասկածի տակ է։
Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբի ավագը չի ցանկանում բաց թողնել սկզբունքային մրցակցի հետ հանդիպումը, սակայն նրա մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է։ Պաշտպան Լուկաս Վասկեսը նույնպես շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Երկու ֆուտբոլիստներն էլ աշխատել են Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբից առանձին։
Բենզեման վնասվածք էր ստացել սեպտեմբերի 6-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղում (3-0): Այդ ժամանակվանից նա խաղադաշտում չի խաղացել։
Մադրիդի «Ռեալը» սեպտեմբերի 18-ին կմրցի «Ատլետիկոյի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 22:00-ին: