Մադրիդի «Ռեալը» երեկ Լա Լիգայի հերթական տուրում 4-1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։
Խաղի ընթացքում մի յուրահատուկ ռեկորդի հեղինակ դարձավ մադրիդյան ակումբի ֆրանսիացի գոլահար Կարիմ Բենզեման։
Նա իր գոլը հեղինակեց 11-մետրանոցից ու դարձավ «Ռեալի» պատմության միակ ֆուտբոլիստը, որը 15 11-մետրանոց է իրացրել ու ոչ մի դեպքում չի վրիպել։
Այս մասին Twitter-ում գրել է MisterChip անվանումով օգտատերը։
Նշենք, որ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ ու այսպիսով՝ հեղինակեց «Ռեալում» իր 300-րդ ու 301-րդ գոլերը։
Այս մասին տեղեկանում ենք «Ռեալի» մամուլի ծառայությունից։
Հավելենք, որ Բենզեմայից շատ գոլեր խփել են միայն Կրիշտիանու Ռոնալդուն (450), Ռաուլը (323) և Ալֆրեդո Դի Ստեֆանոն (308)։
#LOOKATTHATSTAT – Karim Benzema has taken 15 penalties for Real Madrid (13 in LaLiga, 1 in the Copa del Rey and 1 in the Champions League) and has netted all 15. No other player in the ENTIRE history of the club has taken so many penalties without missing a single one. pic.twitter.com/R5CgWHbXD0
— MisterChip (English) (@MisterChiping) January 8, 2022
3⃣0⃣0⃣@Benzema | #RealFootball pic.twitter.com/fWArHs3gMg
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) January 8, 2022