Սպորտ

Բեքհեմը պատրաստվում է առաջարկ ներկայացնել Խամեսին․ The Sun

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը մտադիր է պայմանագիր առաջարկել ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ Անգլիացին ցանկանում իր գնած «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբ հրավիրել մի շարք հայտնի խաղացողների։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ Բեքհեմի գնած ակումբը միայն 2020 թվականից հետո է սկսելու ելույթները։ Այսինքն՝ եթե Խամեսը նույնիսկ համաձայնվի, պետք է 2019/20 մրցաշրջանում խաղալու հարցը ինքնուրույն կարգավորի։

Ըստ աղբյուրի՝ Բեքհեմը ցանկանում է, որ Ջո Հարթը, Անտոնիո Վալենսիան, Գարի Կեհիլը, Հեկտոր Մորենոն, Ֆաբիո Կոենտրաուն, Ֆրեդի Գուարինը, Սերժի Բուսկետսը, Խամես Ռոդրիգեսը, Թեո Ուոլքոթը, Խուլիան Կարանսան ու Մատիաս Պելեգրինին լինեն նրա առաջին տրանսֆերները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ