Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում հոսպիտալ կստեղծվի: Համապատասխան որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:
Գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն է, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության հասանելիության ապահովումը:
Այն կգործի ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: