Ինչպես արդեն հայտնել ենք, 55-ամյա հոլիվուդյան հայտնի դերասանուհի Հոլի Բերին Instagram-ում լուսանկար էր հրապարակել իր զուգընկերոջ՝ երաժիշտ Վան Հանթի հետ համբուրվելիս ու գրել՝ «Պաշտոնական է»։
Այս գրառումից ու նկարից շատերը ենթադրել էին, որ Բերին ամուսանանում է ու շնորհավորել էին նրան, այդ թվում՝ շատ լրատվամիջոցներ։
Արդյունքում՝ ստեղծված իրավիճակին է անդրադարձել անձամբ Բերին ու հերքել այդ լուրերը, թե իրենք ամուսնանում են։
Բերին Instagram-ում գրել է, որ իրենք պարզապես ուրախացել են Նոր տարվա առիթով։
Նշենք, որ այդ լուրերը հերքել է նաև Հանթը։

