«Ատլետիկո» Մադրիդի հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», գրեթե երկու ոտքով արդեն «Բարսելոնայում» է, ուղղակի մնացել են ճշտելու փոքր հարցեր։
Այս մասին գրում է AS պարբերականը։
Նշվում է, որ կողմերն արդեն 95 տոկոսով արդեն պայմանավորվել են պայմանագրի շուրջ ու Մորատան սպասում է, որպեսզի իր գործակալը հաստատի գործարքը։
Ինչպես արդեն հայտնել ենք, իսպանացին «Բարսա» կրկին վարձավճարով է հանդես գալու։ Նրա ու կատալոնական ակումբի միջև պայմանագիրը կկնքվի առնվազն 6 ամսով։
Ըստ աղբյուրի՝ առաջիկայում Մորատան կժամանի Կատալոնիա՝ բուժզննում ու փորձաշրջան անցնելու։