«Հայաստան» դաշինքի պատգամավորը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը:
Գևորգյանը ասել է, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ և խնդրել ներկայանալ, և ինքը հնարավորության դեպքում, հարգելով դատարանին, կներկայանար դատարան: Նա նաև նշել է, որ դատարանը իր բացակայությունը համարում է անհարգելի: