Վայքում բեռնատարը բախվել է գազատար խողովակին

Հրապարակող՝

Վթար Վ․ Սարգսյան ռազմական համալսարանի մոտ․ կան տուժածներ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 01:30-ին Վայոց ձորի տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138-րդ կմ-ին «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Օ․) բախվել է գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք, ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Նշվում է նաև, որ գազի վթարային ծառայության աշխատակիցները ճանապարհից կտրել և հեռացրել են վնասված խողովակները՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն:

Ամենաթարմ