fbpx
Սպորտ

Մխիթարյանով սկսել են հետաքրքրվել նաև որոշ ռուսական թիմեր

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել «Ռոման»։

Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։

Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով սկսել են հետաքրքրվել որոշ ռուսական ակումբներ, բայց չի նշվում, թե կոնկրետ որոնք։

Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբը պատրաստ կլինի բաց թողնել Մխիթարյանին, եթե լավ առաջարկ ստանա։

Հիշեցնենք, որ Մխիթարյանով հետաքրքրված են նաև իտալական որոշ գրանդներ ու թիմեր Լա Լիգայից։ Եթե հայազգի կիսապաշտպանը ունենա ընտրության հնարավորություն, ապա միանշանակ է, որ չի ընտրի ռուսական Պրեմիեր Լիգան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ