Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Գարեթ Բեյլը և Խամես Ռոդրիգեսը անհատական մարզումներ են անցկացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Գալաթասարայի» դեմ հանդիպմանն ընդառաջ։
Բեյլը անհատական ծրագրով մարզում է անցկացրել խաղադաշտում, իսկ Ռոդրիգեսը մարզվել է մարզադահլիճում, նույնպես անհատապես։ «Արքայական» ակումբի երկու ֆուտբոլիստները բաց են թողել թիմի վերջին երկու հանդիպումները՝ Բելը վնասվածքի , իսկ Խամեսը երկրորդ երեխայի ծննդյան պատճառով։
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 0-0 խաղաց «Բետիսի» հետ։ Զիդանի թիմը 22 միավոր ունի ու «Բարսելոնայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Ռեալը» կմրցի «Գալաթասարայի» դեմ։
