fbpx
Աշխարհ

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 137-ի․ 5000-ից ավելի վիրավորներ կան

CNN-ի հաղորդմամբ՝ Լիբանանի Առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ Բեյրութի պայթյունին հաջորդող 10 օրերի ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ աճի։

Նախարարի խոսքով՝ Covd-19-ի նոր դեպքերի թիվը կաճի, քանի որ վիրավորներն ու բժիշկները շփվում են առանց անհատական պաշտպանության հանդերձանքի:

Համադ Հասանը ընդգծել է, որ արտակարգ բուժօգնության դաշտային հիվանդանոցները կունենան նաև կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված հատվածներ:

Բեյրութի հիվանդանոցները գերբեռնվել են, քանի որ օգոստոսի 4-ին 137 զոհի և 5000-ից ավելի վիրավորներ կան: Պայթյունից վնասվել է նաև 4 հիվանդանոց:

BBC-ի հաղորդմամբ էլ՝ Լիբանանի կառավարությունը հայտնել է, որ տնային կալանքի տակ է առել պահեստի անվտանգության և պահպանման համար պատասխանատու անձանց: Հետաքննություն է ընթանում:

Կառավարությունը քննչական կոմիտեին 4 օր է տվել մեղավորներին հայտնաբերելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ