Երեկ մի խումբ հարբած երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը

Facebook-ի օգտատեր Անդրանիկ Հարությունյանը, ով Մարտի 1-ի իրադարձությունների տուժածներից է, գրառում է կատարել։

«Երեկ Արաբկիր վարչական շրջանում մի խումբ հարբած երիտասարդներ ըստ շրջանառվող լուրերի Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ են փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը։ ՔՊ մի քանի անդամներ և նախկին նախարար Հակոբ Արշակյանը բակային քարոզարշավ անելիս են եղել, երբ նրանց են մոտեցել ակնհայտորեն հարբած 9-10 երիտասարդ և փորձել բռնություն գործադրելով խանգարել հանրահավաքը, սակայն այնքան հարբած են եղել, որ 4 ՔՊ-ականները, դիմելով ինքնապաշտպանության, հեշտությամբ սաստել են նրանց և շարունակել քարոզարշավը։ Հարբած երիտասարդներից ոմանք ունեն վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ քարոզարշավը խանգարելու մեղադրանքով», – ասված է գրառման մեջ։

Ամենաթարմ