ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում: Զոհրաբյանը հայտնում է, որ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:
«Սիրելի հայրենակիցներ,
Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնամեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը:
Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը` այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա:
Այնպես որ, ես անցնում եմ իմ բնականոն աշխատանքային ռիթմին:
Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում` իմ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս:
Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի:
Առողջ եղեք»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/n.zohrabyan/posts/758089268344800
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նույնպես հայտնում է, որ իր կորոնավիրուսային թեստի պատասղախնը բացասական է:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ:
Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով:
Շուտափույթ ապաքինում բոլորին»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/shake.isayan/posts/3350689168275883