fbpx
Ժամանց

Բիլ Գեյթսը զիջում է դիրքերը ամենահարուստ մարդկանց ցանկում

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը զիջել է դիրքերը Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում։ Երկրորդ տեղը նրա փոխարեն զբաղեցրել է Ֆրանսիական LVMH կորպորացիայի (միավորում է այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են՝ Louis Vuitton-ը, Moet-ը և Hennessy-ն) ղեկավար Բեռնար Առնոն։

70-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 107 միլիարդ դոլար, ինչը 200 միլիոնով ավելի է Գեյթսի կարողությունից: Նշենք, որ Առնոն նաև Եվրոպայի ամենահարուստ մարդն է:

Առաջին տեղում Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: Նրա կարողությունը գնահատվում է 112,3 մլրդ դոլար։ Բեզոսի տեղը վարկանիշում փոփոխության չի ենթարկվել նույնիսկ կնոջ հետ բաժանությունից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ