Բուլղարիան Հայաստանին բժշկական պարագաներ է տրամադրել

Ամենադիտվածներ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ Բուլղարիայի կառավարությունը բժշկական պարագաների տեսքով օգնություն է հատկացրել Հայաստանին:

«Մայիսին Բուլղարիայի 🇧🇬 կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաների տեսքով:
Հունիսի 3-ին Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա – Ցոցորկովան ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։
Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4505467389479422

Ամենաթարմ