fbpx
Տնտեսություն

Բիթքոյնի արժեքը առաջին անգամ գերազանցել է 28 000 դոլարը

Բիթքոյնի արժեքը բարձրանում է 1%-ով, ընդ որում՝ կիրակի երեկոյան մետաղադրամի գինը 2022 թվականի հունիսի 12-ից առաջին անգամ գերազանցել է 28 000 դոլարը, վկայում են սակարկումների արդյունքները։

Առեւտրի ծավալով կրիպտոարժույթների խոշորագույն Binance բորսայում բիթքոյնը մեկ օրվա ընթացքում թանկացել է 0,8%-ով՝ հասնելով միջինը 27 383 դոլարի։ Միեւնույն ժամանակ, կիրակի երեկոյան գինը 2022 թվականի հունիսից առաջին անգամ գերաանցել է 28 000 դոլարը։

Ըստ CoinMarketCap պորտալի, որը միջին գինը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների տվյալներով, բիթքոյնի գինն աճել է 0,82%-ով՝ միջինը կազմելով 27 462 դոլար։ Դինամիկան նույնպես տրվում է մեկ օրվա համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ