Հայաստանում ապրիլ ամսվա ընթացքում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու կառավարությունը առերեսվելու էր այդ խնդրին: Այս մասին այսօրվա ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում մայիսին 50 հազար աշխատատեղ վերականգնվել է, բայց նույն այդ քաղաքականության հետևանքով աճեցին նաև հիվանդության թվերը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանում հիմա հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի մարդ դուրս չմնա բուժօգնությունից։
Նա թվարկել է, թե առաջիկայում որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին․
Սպիտակի ԲԿ՝ 100 մահճակալով,
Մարտունու ԲԿ՝ 50 մահճակալով,
«Մեդլայն» ԲԿ՝ 60 մահճակալով։
Փաշինյանը ասաց, որ պետք է դուրս գալ քաղաքական շահարկումներից։ Նա ասաց՝ եթե Հայաստանում վարակման 20 հազար դեպք գրանցվել է իր սխալի պատճառով, ապա աշխարհում 10 միլիոն դեպքերը ո՞ւմ սխալի պատճառով են եղել։
Դա, ըստ Փաշինյանի, նրա մասին է փաստում, որ բոլորը սխալվել են։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/261024368523874/
