Աշխարհ

Աբխազիայի խորհրդարանը կոչ է արել նախագահին հրաժարական տալ

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները որոշման նախագիծ են ընդունել, որով դիմում են երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբային և առաջարկելում նրան հրաժարական տալ։ Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1, հայտնում է «Sputnik-Աբխազիա»-ն։

Նախագահի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք ներխուժել են նրա նստավայր և արգելափակել այն։ Ներխուժման ժամանակ աշխատակիցներն արդեն այնտեղ չեն եղել։ Հաջիմբան ԱԽ արտակարգ նիստ է անցկացրել և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում արտակարգ դրություն կմտցվի։

Երկրում սահմանվել է խստացված ռեժիմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ