fbpx
Հասարակություն

ԲԿ-ի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում. Կորոնավիրուսից ապաքինված պացիենտ

Սուրբ Գրիգոր Լուսավորի ԲԿ-ն գրառում է կատարել Facebook-ում: ԲԿ-ից հայտնում են, որ բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսի դեմ բուժվող Աննա Մերջանյանն ու երեխան արդեն ապաքինվել ու օրերս դուրս են գրվել կենտրոնից:

«Աննա Մերջանյանն է, ով երեխայի հետ երկար ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվում էր նոր կորոնավիրուսի դեմ: Աննան և երեխան արդեն ապաքինվել ու օրերս դուրս են գրվել մեր կենտրոնից: Արևային եղանակն ու գարունը Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում: «Իմ խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն եմ ուղղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` ինձ և երեխայիս առողջական և հոգեբանական վատ վիճակից հանելու համար: Նրանց մարդկային ջերմ մոտեցումը, խնդիրները հասկանալու պատրաստակամությունն օգնում են պայքարել համավարակի դեմ և հավատով լցվել ապագայի հանդեպ: Շնորհակալություն և առողջություն բոլորին»,- տուն գնալուց առաջ ասաց Աննա Մերջանյանը,-ասված է ԲԿ-ի գրառման մեջ:

https://www.facebook.com/sglmc/photos/a.869114826630213/1286325801575778/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ