ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին հայտոնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մարզիկներն այս երդումով ավարտեցին երիտասարդ մարտիկի դասընթացները։ Առջևում երկու տարվա ծառայություն է՝ մարզական կյանքին զուգահեռ», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ ԲԿՄԱ-ն հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: