fbpx
ՏՏ

Black Mirror-ը կվերադառնա 2025 թվականին

Netflix-ը հաստատել է, որ Չարլի Բրուկերի գիտաֆանտաստիկ Black Mirror-ը կվերադառնա 2025 թվականին։ Նոր`յոթերորդ եթերաշրջանը կունենա վեց սերիա։

Դեռ շատ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ընկերությունն ասում է, որ թեեւ բաղկացած կլինի նոր պատմություններից, դրվագներից մեկը կլինի 4-րդ սեզոնի «USS Callister»-ի շարունակությունը, որտեղ գլխավոր դերակատարն էր Ջեսի Պլեմոնսը:

Շոուի վերադարձը համեմատաբար կարճ ընդմիջումից հետո է նախատեսվում, գոնե Black Mirror-ի չափանիշներով: 6-րդ սեզոնի պրեմիերան տեղի ունեցավ անցյալ տարի եւ ներառում էր մի քանի դրվագ, որոնք ընդգրկում էին տիեզերական թեմաներով սարսափից մինչեւ սթրիմինգի ապագայի երգիծանք, որը չափազանց կանխատեսելի էր: Այսպիսով, թեեւ դեռ չգիտենք, թե կոնկրետ ինչ թեմաներ են լուսաբանելու նոր դրվագները, հավանաբար ավելի թարմ տեխնոլոգիական զարգացումները կոգեշնչեն, ինչպիսիք են AI-ը եւ մետավերսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ