Աշխարհ
00:00 20/02/2020

Բլումբերգը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է վաճառել իր ընկերությունը

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը ԱՄՆ նախագահի թեկնածու է Դեմոկրատական կուսակցությունից, պետության ղեկավար ընտրվելու դեպքում կվաճառի շուրջ 40 տարի առաջ հիմնադրված Bloomberg LP ընկերությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Պարբերականի փոխանցմամբ՝ ընկերությունը, որը հիմնադրվել է 1981 թվականին, գնահատվում է 60 մլրդ դոլար:

Բլումբերգի շտաբի ներկայացուցիչ Թիմ Օ’Բրայենը Associated press գործակալությանը հայտնել է, որ Bloomberg LP ընկերությունը չեն կարողանա ձեռք բերել օտարերկրյա գնորդները կամ մասնավոր ներդրումային ընկերությունները:

Ներկայացուցիչը նշել է, որ Բլումբերգը ցանկանում է 180 աստիճանով տարբերվել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից: Նրա խոսքով՝ Թրամփի ամենամեծ թերություններից մեկն այն է, որ վերջինս չի հրաժարավում իր սեփական ֆինանսական շահերից:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ