Բլումբերգը 500 մլն դոլար կհատկացնի Թրամփի դեմ պայքարին․ Politico

Հրապարակող՝

Բլումբերգը 500 մլն դոլար կհատկացնի Թրամփի դեմ պայքարին․ Politico

Ամենադիտվածներ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մտադիր է առնվազն 500 մլն դոլար ծախսել, որպեսզի թույլ չտա Թրամփի ընտրվելը երկրորդ ժամկետում։ Նա մտադիր է գումարը ներդնել Դեմոկրատական կուսակության թեկնածուի նախընտրական արշավում։ Հայտնի չէ՝ նա անձա՞մբ կառաջադրվի, թե՞ կաջակցի որևէ կուսակցի։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով անանուն դեմոկրատներին։

Առաջադրվելով Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում՝ Բլումբերգն ընտրարշավի վրա ծախսել է 100 մլն դոլար, հայտարարել է նրա խորհրդական Քևին Շիկին։

Վերոնշյալ 500 մլն դոլարը կազմում է Բլումբերգի կարողության մոտ 1 տոկոսը։

Նշվում է, որ նոյեմբերից Բլումբերգի համար քաղտեխնոլոգների թիմ է աշխատում, որը մշակում է «պլան Ա» և «պլան Բ»։

Փոխանցում է shatnews.am-ը։

Ամենաթարմ