fbpx
Գիտություն

BMW-ն ներկայացրել է ամենաարագընթաց արտադրական մեքենան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր մոդել՝ CSL հապավումով։ Խոսքը նոր M4 CSL-ի մասին է, որը դարձել է ապրանքանիշի ամենաարագընթաց արտադրական մեքենան Նյուրբուրգրինգում, գրում է motor.ru-ն:

550 ձիաուժ հզորությամբ կուպեն Նյուրբուրգրինգի հյուսիսային օղակն անցել է 7 րոպե 20,207 վայրկյանում՝ ութ վայրկյանով ավելի արագ, քան լիաքարշակ M4 Competition-ը: Աղբյուրը նկատում է, որ սա լավագույն արդյունքն է BMW-ի արտադրության մոդելների համար:

M4 CSL-ը մեկ ցենտներով ավելի թեթև է, քան M4 Competition-ը: Կուպեի քաշը, ըստ DIN ստանդարտի, 1625 կիլոգրամ է։

Մեքենան համալրված է 3.0 լ աշխատանքյաին ծավալով, 510-550 ձիաուժ հզորությամբ բենզինային երկտուրբո շարժիչով: Այն 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,7 վայրկյանում, մինչդեռ առավելագույն արագությունը 307 կմ/ժ է:

Մեքենան կարտադրվի 1000 օրինակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ