BMW-ն առաջարկել է չորս նոր էլեկտրական մեքենաների անունները

BMW-ն հայտ է ներկայացրել չորս նոր անվանումների գրանցման համար՝ iX6, iX7, iX8 և iX9, հայտնում է CarBuzz-ը՝ վկայակոչելով գերմանական արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակի տվյալների բազան։ Դատելով ինդեքսի i տառից՝ խոսքը էլեկտրական մեքենաների գծի մասին է, իսկ X-ը ցույց է տալիս, որ ապրանքանիշերը SUV սեգմենտի մոդելների համար են, այսինքն՝ քրոսովերների և ամենագնացների համար։

Այս անունները հնարավորների թվում նշվել են դեռ հինգ տարի առաջ, սակայն այն փաստը, որ BMW-ն դիմել է դրանց գրանցման համար, խոսում է այն մասին, որ ավտոարտադրողն ակտիվացրել է աշխատանքները այդ նախագծերի վրա։

Ամենաթարմ