BuildUp | Հայաստանում մտածողների նոր սերունդ

BuildUp

Ամենադիտվածներ

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում կան շատ խնդիրներ, որոնք հրատապ ուշադրություն են պահանջում, բայց ոչինչ այնքան արդյունավետ չէ, որքան կրթության մեջ ներդրումները, որոնք կարող են մեծ արժեք ստեղծել յուրաքանչյուր անհատի և ողջ երկրի համար:

Մեր ծրագրի միջոցով մենք օգտագործում ենք կրթությունը Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության որակը բարձրացնելու համար:

BuildUp-ի նպատակն է օգնել Հայաստանին՝ արտերկրյա բիզնեսներին ծառայություններ մատուցելու վրա հիմնված տնտեսությունից անցնել արտադրանքի վրա հիմնված տնտեսության:

BuildUp

Մեր բոլոր ծրագրերը մշակվում են միջազգային կարգի դասախոսների և տեղացի փորձագետների (դեկանների) կողմից՝ ստեղծելով համապարփակ ուսումնական ծրագիր, որն ի վերջո ուսանողներին սովորեցնում է, թե ինչպես լուծել խնդիրները և դառնալ քննադատ մտածողներ։

Բոլոր ուսանողներն ամեն ծրագրի ընթացքում մասնակցում են Bootcamp-ի ստանդարտ առցանց ուսուցմանը, սակայն ուրույն շրջադարձային համագործակցությամբ կարող են իրական արտադրանք ստեղծել:

Ուսանողները խմբավորվում են թիմերի՝ մշակելու արտադրանքը խորհրդատուների, դեկանների և դասախոսների հետ համատեղ:

Մենք սովորեցնում ենք ոլորտի մասնագետների մտածելակերպը, քանզի դա միակ ճանապարհն է իրական բիզնես իրավիճակներում արդյունավետ գործելու համար:

Յուրաքանչյուր ընդգրկուն ծրագիր առաջադեմ առցանց համապարփակ ուսուցում է, որը նախատեսված է օգնելու անհատներին սկսել իմաստալից և հաջողակ կարիերա:

Մեր ծրագրերը ուսուցանում են հսկայական քանակությամբ նյութեր՝ ընդգրկելով թե հիմնարար հայեցակարգերը, թե ժամանակակից տեխնոլոգիաները, սակայն բոլորը կատարվում են առցանց՝ միջազգային մասնագետների հետ:

BuildUp

Այնուամենայնիվ, մենք նաև տրամադրում ենք բոլոր այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին հետագա զարգացման համար:

Գործնական ուսուցումներից մինչև անհատական խորհրդատվություն, ուսանողներն ունեն ուղղորդման և ուսուցման հնարավորություններ:

Ինչպես նշվեց, բոլոր դասընթացները կանցկացվեն առցանց՝ պրոֆեսիոնալ դասավանդողների հետ, սակայն արտադրանք ստեղծելու հետ կապված բոլոր մյուս աշխատանքները ուսանողական թիմերի հետ կանցկացվեն իրական ռեժիմով:

BuildUp-ում մենք կառուցում ենք հարատև ուսուցման ծրագիր: Ուսանողները ստանում են բարձրորակ կրթություն և մասնագիտական գործունեության խթանում, որին աջակցում են ոլորտի լավագույն մասնագետները:

Այնուհետև, երբ նրանք սկսեն վաստակել, նրանք պետք է վերադառնան և միանան մեզ որպես համայնքի անդամներ՝ իրենց ստորագրած պայմանագրի հիման վրա:

Երբ շրջանավարտները վերադառնում են, նրանք դարձյալ հանդիսանում են ուսանողներ և կարող են ցանկացած ծրագրի դիմել ու շարունակել իրենց կրթությունը ցանկացած բիզնես ուղղությունով, ինչը մենք կառաջարկենք ստեղծված ծարգրաշարի արտադրանքներիի հիման վրա:

Ընտրության գործընթաց

Մեր ընտրության գործընթացը կատարվում է բացառապես առցանց՝ պարզ գնահատման գործիքներով (CodeSignal) և կարճ տեսազրույցներով (VCV):

Ընտրացուցակ ստեղծելուց հետո մեր կորպորատիվ հոգեբանը գնահատում է թեկնածուների մոտիվացիան հարցազրույցի տեսանյութերից, և դիմորդներին հնարավորություն է տրվում օգտվել ընտրության վերջնական թեստերից (Cauldron):

Ավարտվելուց հետո վերջնական թեստերը կրկնակի գաղտնի ստուգվում են մեր դեկանների և դասախոսների կողմից՝ ապահովելու ազնիվ և անկողմնակալ միավորներ հավաքելու գործընթացը:

Ամենաթարմ