Բողոքի ակցիա ՌԴ-ում՝ հայ գերիներին ազատելու պահանջով

Հրապարակող՝

Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի. վարչապետ

Ռուսաստանում ապրող հայերն արդեն օրեր շարունակ խաղաղ ակցիաներ են կազմակերպում՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։

Ակցիաներն ընթանում են ՌԴ-ում Հայաստանի, Ադրբեջանի դեսպանատների և ՌԴ ԱԳ նախարարության շենքի առջև։

Նախաձեռնությունը գլխավորում է քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Քեթցյանը։ Վերջինս հունվարի 25-ից նաև անժամկետ հացադուլ է հայտարարել։

Ակցիաներն անցկացվում են ոչ թե մասսայական, անհատական ձևով, քանի որ ՌԴ-ում համավարակի պատճառով արգելված են մասսայական որևէ միջոցառում կամ ակցիա։

Ամենաթարմ