Աշխարհ

Բողոքի ալիք Թուրքիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստամբուլում «կաթսաներով բողոքներ» են սկսվել քաղաքագլխի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու ԿՀԸ-ի որոշման պատճառով։ Ընտրությունների արդյունքում հաղթել էր ընդդիմության թեկնածու՝ Էքրեմ Իմամօղլուն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստամբուլի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Բեշիքթաշ, Քադըքյոյ, Շիշլի թաղամասերում բնակվող շատ քաղաքացիներ, ԿՀԸ-ի որոշմանը պատասխանել են բողոքի ակցիաներով՝ կաթսաներին եւ թավաներին հարվածելու տեսքով: Բողոքի ակցիաները սկսվել են երեկոյան ժամը 10-ի մոտերքը Բեշիքթաշի և Ֆերիքյոյի շրջաններում։ Այնուհետ միացել են նաեւ այլ շրջաններ, իսկ բողոքավորներին շչակներով հավանություն են տալիս ավտոմեքենաների վարորդները:

Սոցցանցերի օգտատերերը զետեղում են տեսահոլովակներ, որոնցում նկարահանված շրջաններում լուսամուտներից և պաշտգամբներից լսվում է կաթսաների խլացուցիչ ձայնը: Կադրերում երեւում է, թե ինչպես են Ստամբուլի Բեշիքթաշի, Քադըքյոյի, Ֆերիքյոյի, Շիշլիի շրջանների բնակիչները բացում լուսամուտները և պաշտգամբները, հարվածում կաթսաներին, զարկում թավաներին, մի քանի բնակարաններում շարունակ հանգցնում ու կրկին վառում են լույսը, հնչում են ավտոմոբիլների ազդանշանները և առկայծում լապտերները:

Ըստ սոցցանցերի հաղորդումների՝ Բեշիքթաշի շրջանում մի քանի հարյուր բողոքավորներից բաղկացած խումբ է հավաքվել: Նրանք վանկարկում են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության «Իրավունք եւ արդարություն» կարգախոսը:

https://twitter.com/TraciiCrawford/status/1125511750089097217

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ