Ողբերգական դեպք է տեղի ունեցել հոլիվուդյան ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ։
Խոսքը «Ժանգ» ֆիլմի մասին է, որի մեջ նկարահանվում է նաև հռչակավոր դերասան Ալեք Բոլդուինը։
Դեպքը տեղի է ունեցել հենց նկարահանումների ժամանակ։ Բոլդուինը կրակոց է արձակել բուտաֆորային զենքից, որը մահացու է դարձել բեմադրող օպերատոր Գալինա Հաթչինսի համար, ով ստացել է վնասվածք, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Վնասվածք է ստացել նաև Ռեժիսոր Ջոել Սոուզան, ով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում։
Այս մասին հայտնում է ABC7-ը։
Նշվում է, որ դեպքի մանրամասները պարզվում են։

