հոլիվուդ
Փիրս Բրոսնանը «Անսուրբ Երրորդություն» ֆիլմի համար արժանացել է C&I մրցանակի
Վետերան դերասան Փիրս Բրոսնանը 2026 թվականի C&I կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխությանը «Անսուրբ Երրորդություն» ֆիլմում իր դերի համար ճանաչվել է «Լավագույն դերասան»։ Այս մրցանակը ընդգծում է նրա մշտական ներկայությունը Հոլիվուդում։
Անջելինա Ջոլին Լվովում ստիպված թաքնվել է ապասատարանում․ հնչել է ավիահարվածի ահազանգ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Լվով քաղաքում է։ Նա այցելել է տարբեր կենտրոններ, զրուցել քաղաքացիների հետ, օգնել նրանց։ Ջոլին իր այցերից մեկի ժամանակ ստիպված է եղել փախչել և թաքնվել ապաստարանում, երբ հնչել է ավիահարվածի ահազանգ։ Հրապարակված տեսանյութերում երևում են այդ կադրերը։
Ուիլ Սմիթը դուրս է գալիս Ամերիկյան կինոակադեմիայից
Հոլիվուդյան հայտնի դերասան, օսկարակիր Ուիլ Սմիթը դուրս է գալիս ԱՄՆ-ի կինոմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ակադեմիայից։ Այս մասին գրում է Deadline-ը։ Սմիթը հայտարարել է, որ ինքը դադարեցնում է անդամությունը Ակադեմիային ու պատրաստ է ընդունել յուրաքանչյուր հետևանք, որն անհրաժեշտ կհամարվի։ Հիշեցնենք, որ «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքը, ով այդ պահին վարողի դերում էր, կատակեց Սմիթի…
Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել բոլորից, այդ թվում՝ Քրիս Ռոքից
Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթը, ով օրերս «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ապտակեց հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքին, ով իրեն թույլ էր տվել կատակել Սմիթի կնոջ ճաղատության առումով, որը հիվանդության արդյունք է, ներողություն է խնդրել ու այն հրապարակել Instagram-ում։ Սմիթը նշել է, որ բռնությունը թունավոր է ու կործանարար և մրցանակաբաշխության ընթացքում իր պահվածքը անընդունելի է ու աններելի։ Նրա…
Ձմեռային օլիմպիական խաղեր․ Ջեկի Չանը մասնակցել է փոխանցումավազքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեկի Չանը մասնակցել է Ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցումավազքին։ Այս մասին հայտնում է Beijing Daily-ն։ 68-ամյա դերասանը ջահով վազել է Չինական մեծ պատի մոտով։ Նա 30-րդ ջահակիրն է։ Նշենք, որ դերասանը մասնակցել է նաև 2008 թվականի փոխանցամուվազքին։
Շվարցենեգերը վթարի է ենթարկվել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հոլիվուդյան աստղ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով ու դրաձել ավտովթարի մասնակից։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Նշվում է, որ դերասանի սև Jeep-ը բախվել է կարմիր Toyota-ին։ Ըստ աղբյուրի՝ Շվվարցենեգերը չի վնասվել վթարի արդյունքում, բայց մյուս մեքենայի կին վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Դի Կապրիոյի պատվին ծառի նոր տեսակ է անվանակոչվել
Մեծ Բրիտանիայի Քյու թագավորական բուսաբանական այգու գիտնականները Կամերունում ծառի նոր տեսակ են հայտնաբերել, որը որոշել են անվանակոչել հայտնի հոլիվուդյան դերասան, օսկարակիր, նաև իր էկոլոգիական ակտիվությամբ հայտնի Լեոնարդո Դի Կապրիոյի պատվին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ այդ քայլով գիտնականները ցանկացել են ընդգծել Դի Կապրիոյի ներդրումը էկոլոգիական հարցերում ու նրա ակտիվությունը։ Այսպիսով, ծառը անվանակոչվել…
Նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինի կրակոցը մահացու է եղել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել հոլիվուդյան ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ։ Խոսքը «Ժանգ» ֆիլմի մասին է, որի մեջ նկարահանվում է նաև հռչակավոր դերասան Ալեք Բոլդուինը։ Դեպքը տեղի է ունեցել հենց նկարահանումների ժամանակ։ Բոլդուինը կրակոց է արձակել բուտաֆորային զենքից, որը մահացու է դարձել բեմադրող օպերատոր Գալինա Հաթչինսի համար, ով ստացել է վնասվածք, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել…
Հոլիվուդի փառքի ծառուղում կհայտնվի Ալեն Դելոնի աստղը
Կինոյի կենդանի լեգենդներից Ալեն Դելոնի աստղը կհայտնվի Հոլիվուդյան փառքի ծառուղում։ Այս մասին տեղեկանում ենք Le Point-ից։ Նշվում է, որ աստղի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Օսկար» մրցանակաբաշխությունից մի քանի օր առաջ։ Արարողությանը մասնակցելու է նաև անձամբ Ալեն Դելոնը, ով դրա համար Շվեյցարիայից ժամանելու է Լոս Անջելես։ Աղբյուրից հայտնում են, որ դերասանը վերջերս ուղեղի կաթված է…
Հոլիվուդյան աստղը Facebook-ում հրապարակել է Տատիկ-պապիկի արձանի լուսանկարը
Հռչակավոր հոլիվուդյան դերասան, «Ոսկե գլոբուսի» կրկնակի հավակնորդ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը Կրկնօրինակման համար դերասաններ է փնտրում Հայաստանում։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ կցելով գրացման Արցախի հայտնի Տատիկ-պապիկի հուշարձանը («Մենք ենք մեր սարերը»)։ Լևիթը Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու վերաբերյալ հայտարարել էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին։
Քեյջը ամուսնացել է 5-րդ անգամ․ հարսնացուն ավելի քան 2 անգամ փոքր է դերասանից
Հոլիվուդյան աստղ Նիկոլաս Քեյջը ամուսնացել է արդեն 5-րդ անգամ․ 57-ամյա Քեյջի ընտրյալը 26 տարեկան ճապոնուհի է։ Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը։ Նշվում է, որ դերասանի հարսնացուին կոչում են Ռիկո Շիբատու։ Վերջինս Քեյջից ամուսնության արարողության ժամանակ նվեր է ստացել սև ադամանդներով խիստ թանկարժեք մատանի։ Ըստ աղբյուրի՝ նրանց հարսանիքը կայացել է Լաս Վեգասում։
Հայերը փողոց են փակել Լոս Անջելեսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել Լոս Անջելեսում՝ փակելով քաղաքի փողոցները։ Այս մասին տեսանյութ պատրաստվել ու տեղադրվել Fox 11 Los Angeles-ի էջում։ Կոնկրետ տեսանյութում երևում է փակված 101 Fwy-ին՝ Հոլիվուդ շրջանում։ https://www.facebook.com/fox11la/videos/368478847893499














