Բոլդուինը չի իմացել, որ ատրճանակում մարտական փամփուշտ կա․ նոր տվյալներ

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Նոր տվյալներ են ստացվել երեկվա ողբերգական սպանությունից, որը տեղի էր ունեցել «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Դերասան Ալեք Բոլդուինի կրակոցից մահացել էր բեմադրող օպերատորը, իսկ ռեժիսորը ստացել էր ծանր վնասվածք։

Համաձայն նոր տվյալի՝ կրակելուց առաջ ռեժիսորի օգնականը Բոլդուինին վստահեցրել է, որ ատրճանակում մարտական փամփուշտներ չկան։

Այս մասին հայտնում է LA Times-ը՝ հղում անելով հետաքննության տվյալներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ նկարահանող անձնակազմը դժգոհ է եղել աշխատանքի պայմաններից, որոնք պետք է ապահովեին պրոդյուսերները։

Ամենաթարմ