Բոլովիայի Էլ Ալտո քաղաքում ռազմական Hercules ինքնաթիռը, որը տեղափոխում էր երկրի կենտրոնական բանկի նոր թղթադրամները, վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են։ Ինքնաթիռը դուրս է եկել Սանտա Կրուս քաղաքից և վայրէջք կատարելուց հետո կործանվել է՝ թռիչքուղուց դուրս գալով։ Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ հավաքվում վթարի վայրում՝ գետնին ցրված գումարները հավաքելու համար, սակայն տեղական իշխանությունները ստիպված են եղել օգտագործել ջրցան և արցունքաբեր գազ՝ մարդկանց հեռացնելու համար։

