Փետրվարի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հարցերը։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։ Քննարկումից այլ մանարմասներ չկան։

