Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մտադիր են վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Նշանք, որ դրանք դադարեցվել էին երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմից Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների համար։
Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Կառեն Լոնգարիկը՝ ընդգծելով, որ Մորալեսի հրաժարականից հետո փոփոխություններ կկատարվեն Բոլիվիայի արտաքին քաղաքականության մեջ։
«Բոլիվիայի ժամանակավոր իշխանությունները աշխատում են ուղղել ամեն վատ բան, ինչ տեղի է ունեցել նախորդ վարչակազմի օրոք»,-հավելել է նա։