Էվո Մորալես
Մորալեսին մերժել են մասնակցել Բոլիվիայի Սենատի ընտրություններին
Բոլիվիայի Գերագույն ընտրական դատարանի նախագահը հաստատել է, որ երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսը մերժվել է Սենատի ընտրություններում թեկնածություն դնելու հարցում: «Կապված մշտական բնակության պայմանը չկատարելու հետ՝ դատարանը Սենատի ընտրություններում Կոչաբամբա նահանգից Էվո Մորալեսի թեկնածությունն անվավեր է ճանաչել»,-ասել է Գերագույն ընտրական դատարանի նախագահ Սալվադոր Ռոմերոն: Նա հավելել է, որ նույն պատճառով անվավեր է ճանաչվել նախկին արտգործնախարար…
Բոլիվիայի նախկին նախագահը անդրադարձել է իրեն ձերբակալելու մասին լուրերին
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը Twitter-ի արձագանքել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսի այն հայտարարությանը, որ Բոլիվիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրամանը կտրվի մի քանի օրերի ընթացքում: Նրա խոսքով՝ Անյեսը գործում է բռնապետության լավագույն ավանդույթներով: «Անյեսը և ընդդիմության առաջնորդներ Լուի Ֆերնանդոն և Կառլոս Մեսան ներգրավված են խռովությունների, ահաբեկչության և ցեղասպանության մեջ»,-գրել է Մորալեսը: Նրա պնդմամբ՝…
Բոլիվիան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Իսրայելի հետ
Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մտադիր են վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Նշանք, որ դրանք դադարեցվել էին երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմից Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների համար։ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Կառեն Լոնգարիկը՝ ընդգծելով, որ Մորալեսի հրաժարականից հետո փոփոխություններ կկատարվեն Բոլիվիայի…
11 տարի անց Բոլիվիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել
11 տարվա դադարից հետո Բոլիվիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։ Նա նշանակվել է Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անիեսի որոշմամբ։ Նշվում է, որ Բոլիվիայի նոր դեսպանը Միացյալ Նահանգներում Ուոլթեր Սերատե Կելարն է, որը նախկինում եղել է երկրի ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Հիշեցնենք, որ Բոլիվիայի նորընտիր նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել նոյեմբերի 10-ին…
Բոլիվիայի նախագահական ընտրությունների արդյունքները պաշտոնապես չեղարկվել են
Բոլիվիայի սենատը ընդունել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ չեղարկում է հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններում Էվո Մորալեսի հաղթանակը։ Այս մասին նշվում է Վերին պալատի Twitter-ի էջում։ «Համընդհանուր ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2019թ․ հոկտեմբերի 20-ին, և դրանց արդյունքները ճանաչվել են իրավական ուժից զրկված։ Ենթադրվում է, որ կանցկացվեն նոր համընդհանուր ընտրություններ նախագահի, փոխնախագահի, սենատորների, պատգամավորների և ոչ…
Բոլիվիայի նախկին նախագահի դուստրը հրաժարվել է ապաստան ստանալ Մեքսիկայում
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, չի ընդունել Մեքսիկայում ապաստան ստանալու առաջարկը: Այս մասին հաղորդել է Բոլիվիայի արտգործնախարար Կարեն Լոնգարիկը: «Դա նրա ինքնուրույն, սեփական որոշումն է: Գուցե նա իր պատճառներն ունի»,-ասել է նա: Հիշեցնենք, որ մինչ այդ Բոլիվիայի ԱԳՆ-ը Մորալեսի 24-ամյա դստերը, որը պատսպարվում էր Լա-Պասեում Մեքսիկայի դեսպանատանը, թույլատրել էր անվտանգ դուրս…
Բոլիվիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել․ Էվո Մորալես
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մտահոգ է, որ ճգնաժամը երկրում կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այս մասին նա ասել է EFE գործակալության հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հակամարտության կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որ վերջ դրվի բռնությանը։ Նա նաև կոչ է արել Բոլիվիայի իշխանություններին բացել դռները ՄԱԿ-ի, Եվրամիության կամ կաթոլիկ եկեղեցու հետ համագործակցության համար։ «Քանի դեռ մենք…
Բոլիվիայում նոր կառավարություն է ձևավորվում
Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը: Այս մասին հաղորդում է Los Tiempos-ը: Հրատարակության տվյալներով՝ նոր կաբինետի կազմում տեղ է գտել երեք կին: Նա արտաքին գործերի նախարար է նշանակել նախկին դիվանագետ Կարեն Լոնգարիկին, պաշտպանության նախարար՝ Ֆեռնանդո Լոպես Խուլիոյին, էկոնոմիկայի նախարար՝ Խոսե Լուիս Պարադային,…
Բոլիվիայի նախկին նախագահը դիմել է ՄԱԿ-ին և Հռոմի պապին
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին և Եվրոպայի երկրներին, որ նրանք միջնորդություն ցույց տան երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությու սկսելու։ «Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին և կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանդարտեցնելու համար սիրելի Բոլիվիան:…
Կոկա արտադրող ընկերությունները ազգային մոբիլիզացում են հայտարարել Բոլիվիայում
Կոկա արտադրողները հայտարարել են, որ չեն ընդունում Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսին՝ որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրանք «ազգային մոբիլիզացում» են հայտարարել։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել կոկա արտադրողների վեց ֆեդերացիաների նախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը։ «Մենք հայտարարում ենք ազգային մոբիլիզացման մասին ընդդեմ պետական հեղաշրջման, որը տեղի է ունեցել մեր երկրում, մենք…
Պատրաստ ենք ամեն ինչ անել Բոլիվիայի համար․ Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է կյանքը տալ հանուն Բոլիվիայի և Էվո Մորալեսի, որը նախօրեին հրաժարական է տվել այդ երկրի նախագահի պաշտոնից։ Հայտարարությունը նա արել է Կարակասում ելույթի ժամանակ: «Բոլիվիան մեր եղբայրական երկիրն է։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել նրա համար։ Կյանքը տալ խաղաղության, դեմոկրատիայի և օրինական ընտրված նախագահ Էվո Մորալեսի պաշտպանության համար»,-ասել է…
Բոլիվիայի նախկին նախագահին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Պարագվայում
Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում Է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրԷջք Է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում լրալցավորման համար: Այս մասին հայտնել Է Մեքսիկայի Norimex գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տվյալներով՝ Պարագվայում կանգառումը կապված Է Պերուի իշխանությունների որոշման հետ՝ փակելու իր օդային տարածությունը Մորալեսին տեղափոխող ինքնաթիռի համար Հիշեցնենք, որ Մեքսիկան որոշել է ապաստան…
Բոլիվիայի նախագահը մասնակցել է ամազոնիայի հրդեհների մարմանը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գտնվել է այն գոտում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները, եւ անձամբ մասնակցել բռնկման օջախների մարմանը: Այդ մասին հայտնել է Agencia Boliviana de Informacion-ը: Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը նախագահին կից նախարար Խուան Ռամոն Կինտանայի եւ պաշտպանության նախարար Խավիեր Սավալետայի հետ մեկնել է Սանտա Կրուսի դեպարտամենտի Չիկիտանիայի տարածաշրջան: Ավելի վաղ Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը…
Բոլիվիայի նախագահը Մադուրոյի կողքին է
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, իր թվիթերյան էջում գրել է Մորալեսը: Նա Մադուրոյին «եղբայր» է անվանել և նրան լիարժեք աջակցություն հայտնել: Մորալեսը նաև դատապարտել է հեղաշրջումը և Վենեսուելայի ազգային հարստությունը յուրացնելու ձգտումը: «Բոլիվիան աջակցում է երկխոսությանը, որը կօգնի խուսափել բախումներից»,- գրել է նա:









