Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում Է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրԷջք Է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում լրալցավորման համար: Այս մասին հայտնել Է Մեքսիկայի Norimex գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ Պարագվայում կանգառումը կապված Է Պերուի իշխանությունների որոշման հետ՝ փակելու իր օդային տարածությունը Մորալեսին տեղափոխող ինքնաթիռի համար
Հիշեցնենք, որ Մեքսիկան որոշել է ապաստան տրամադրել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին։ Պատճառն այն է, որ վերջինիս կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին տեղեկացրել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախկին նախագահը հրաժարական է տվել նոյեմբերի 10-ին իր վերընտրման հետ կապված երկրում հրահրված զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։