Բոլիվիայում նոր կառավարություն կձևավորվի

Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսն աշխատանքից ազատել է կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է Բոլիվիայի պետական հեռուստառադիոն:

«Նախագահ Ժանին Անյեսը կառավարման սկզբում դրած նպատակների նվաճման համար կառավարության նոր կազմը կհաստատի կարճ ժամկետներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել էր կապի նախարար Ռոքսանա Լիսարագան, որը համաձայն չէր նախագահի` գալիք ընտրություններում թեկնածություն ներկայացնելուն:

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո 2019 թվականի նոյեմբերին հրաժարական էր տվել:

Ամենաթարմ