fbpx
Հասարակություն

Բոլոր ռեստորանները մեկ օրով կփակվեն

Կայացել է «Հայկական ռեստորանների միության» հերթական ժողովը: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի ընթացքում մեկ օր բոլոր ռեստորանները փակելու են իրենց դռները՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով  նոր հարկատեսակներից։

«Բոլոր մասնակիցները վճռական են` ի բողոքի նշանք մենք կփակենք մեր դռները մեկ օրով 2019 հունվարին», – նշված է միության հայտարարության մեջ:

«Հայկական ռեստորանների միությունը» զգուշացնում է, որ սննդի ոլորտի նոր հարկման համակարգի գործադրմամբ անխուսափելի է դառնում ժամանցի վայրերում գների թանկացումը։

Միությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ. «Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր եև տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետևյալ պետական մարմինների անգործությունից` ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարություն։

Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն կայացած հանդիպման ժամանակ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ