ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են զորակոչվող երիտասարդների ավտոբուսին շարասյունով ուղեկցում, որին կից գրել է.
«Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այց այսպես կոչված «շարասյունը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների և զոհերի առումով։
Դժվարությամբ հասնելով ուղեկցող ճանապարհային ոստիկաններին, խնդրեցի նրանց «կարգավորել» շարասյան ընթացքը։ Իհարկե, եղան ոստիկաններին չենթարկվողներ, որոնց մեքենաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ։
Եթե ուզում ենք խուսափել ճանապարհներին տեղի ունեցող վթարներից և զոհերից, ապա բոլորս պետք է պահպանենք ճանապարհային երթևեկության կաննոները, իսկ կարգազանցները՝ խիստ պատժվեն։
Հ.Գ.1. Ինքս խախտել եմ ՃԵ կանոնները, որպեսզի հասնեմ շարասյանն ուղեկցող ՃՈ մեքենային, քանի որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել։
Հ.Գ. 2. Նորակոչիկներին բարի ծառայություն եմ մաղթում, հուսով եմ դժբախտ պատահարներ չեն լինի»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2534884666550393/